Fitch. Ռուսաստանի տնտեսության վիճակը բացասաբար է ազդում Հայաստանի վրա

05.03.2015 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղումը էականորեն ազդում է ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա:

Այս մասին ասված է Fitch-ի «Ռուսական տնտեսության աճի դանդաղումը բացասաբար է ազդում ԱՊՀ երկրների վրա» հաշվետվությունում:

Ըստ Fitch-ի՝ իր կողմից վարկանշվող երկրների ցանկում ամենաուղղակի ազդեցությունն են կրում Հայաստանն ու Ուկրաինան, իսկ նավթի գների անկումն ավելացրել է բացասական ազդեցությունը Ադրբեջանի եւ Ղազախստանի վրա:
 
Fitch-ը նշում է, որ ռուբլու փոխարժեքի անկումը ԱՊՀ երկրների փոխարժեքի զգալի տատանումների հիմնական գործոններից մեկն է եղել:

«Ռուսաստանը Հայաստանի արտահանման առաջատար շուկան է եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների, ինչպես Ռուսատանում աշխատող ՀՀ քաղաքացիների փոխանցումների խոշորագույն աղբյուրը: Այդ պատճառով ռուսական տնտեսության դանդաղեցումը զգալի ազդեցություն է գործում Հայաստանի աճի հեռանկարների վրա, ինչն արտացոլված է գործակալության կողմից երկրի վարկանիշը մեկ աստիճանով` մինչեւ «B+» իջեցնելու մեջ»,- նշել են Fitch-ում:

Գործակալությունն ընդգծել է, որ Վրաստանը տարածաշրջանի երկրներից ամենաքիչն է ենթակա բացասական ազդեցության:

«Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը ունեն լողացող փոխարժեք, ինչը թույլ է տալիս հաղթահարել ցնցումները եւ պահպանել արժութային պահուստները»,- նշել են Fitch-ում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ գործակալության, այս երկրի համար ազգային արժույթի արժեզրկումը ռիսկային է, չնայած որ այն «ամրության» հզոր պաշարներ ունի:

Դիտում՝ 14722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW