152 մլն դրամ ՀՀ բյուջեից` ՓՄՁ-ների աջակցությանը
05.03.2015 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների աջակցության տարեկան ծրագրով 2015թ. ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 152 մլն 300 հազ. դրամ:
Այս մասին որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Նախատեսված գումարի հաշվին կապահովվի Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի աշխատողների վարձատրությունը: ՓՄՁ-ների աջակցությանը կուղղվեն նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է, թե պետական հատկացումից բացի, լրացուցիչ ինչ միջոցների հաշվին է կատարվելու ՓՄՁ-ների աջակցությունը:
Այսպես, սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ վարկային երաշխավորությունների տրամադրումը եւ գործող ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցների հաշվին՝ 1 մլրդ 787 մլն 82 հազ. դրամ:
Հայաստանում կին գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրմանը կուղղվի 900 մլն դրամ՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական միջոցների հաշվին:
Իսկ ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորումը եւ սեփական կապիտալի ֆինանսավորումը կիրականացվի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության» միջոցների՝ 10 մլրդ 288 մլն 100 հազ. դրամի հաշվին:
Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը:
Նա նաեւ նշել է, որ ծրագրի համար նախատեսվում է 12% տոկոսադրույք, սակայն եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա այն կնվազի 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կկատարվի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ պետք է հետամուտ լինել ծրագրի թափանցիկ եւ արդարացի իրականացմանը:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: