Երվանդ Զախարյանը Տորոնտոյում հանդիպել է «Lydian International»-ի ղեկավարների հետ

04.03.2015 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 1-3-ը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին:

Համաժողովին յուրաքանչյուր տարի մասնակցում է 100 երկրի շուրջ 25 հազ. ներկայացուցիչ՝ հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային դերակատարներ, բնագավառի քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ, ֆինանսավորողներ, արդյունահանողներ եւ վերամշակողներ:

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում, Տորոնտոյի համաժողովի հիմնական նպատակն է բնական պաշարների ոլորտում խթանել նոր գործարար ուղիներ՝ Կանադայի եւ եվրասիական տարածաշրջանի երկրների միջեւ:

Նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական դաշտը, բնագավառի ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները:

Երվանդ Զախարյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել հանքարդյունաբերության բնագավառի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող «Dundee Precious Metals», «Lydian International», «Centerra Gold inc» ընկերությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման եւ գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր:

Դիտում՝ 2157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai