Evocabank-ը PREPA Run 2026-ի գլխավոր հովանավորն է

26.06.2026 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #PREPA Run 2026

Հունիսի 28-ին՝ ժամը 08:00-ին, Evocabank-ի Գլխամասից կմեկնարկի PREPA Run 10 կմ վազքը։


Evocabank-ից հայտնել են, որ PREPA Run-ը ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են առօրյայից մի փոքր դադար վերցնել, վերալիցքավորվել եւ օրը սկսել շարժումով, նոր ծանոթություններով ու լավ տրամադրությամբ։

PREPA Run-ը նաեւ բարեգործական նախաձեռնություն է․ գրանցումներից հավաքագրված ամբողջ գումարը կուղղվի բարեգործական նպատակների իրականացմանը։

Որպես միջոցառման գլխավոր հովանավոր՝ Evocabank-ը մասնակիցների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ։ Միջոցառման տարածքում կգործեն Evoca-ի ֆոտոբութը, հանգստի եւ շփման հատուկ գոտիները, իսկ մրցավազքի հաղթողները կստանան հատուկ նվերներ Evoca-ի կողմից։

Նախաձեռնությունը կմեկնարկի Evocabank-ի գլխամասից՝ Հանրապետության փողոց 44/2: Վազքի հեռավորությունը 10 կմ է:

Գրանցվեք հիմա՝ անցնելով հետեւյալ հղումով։
Դիտում՝ 1146

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW