Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ միանում է Newmag Summerfest-ին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավոր։ Հունիսի 27-ին Երազ այգում կայանալիք Newmag Summerfest 2026-ը այս տարի միավորում է գրականությունը, մշակույթն ու սպորտը՝ մեկ մեծ հարթակում։Բանկից հայտնել են, որ այցելուներին սպասում են գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, համերգային ծրագիր, սպորտային ակտիվություններ եւ բազմաթիվ անակնկալներ։Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը լինելու է ֆուտբոլային աստղ Հենրիկ Մխիթարյանի հետ բացառիկ հանդիպումը։Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել լեգենդար ֆուտբոլիստին, մասնակցել հարցուպատասխանին եւ ձեռք բերել անձամբ նրա կողմից մակագրված գրքերը։Արդեն 5-րդ տարին անընդմեջ Evocabank-ը մասնակցում է Newmag Summerfest-ին՝ յուրաքանչյուր տարի ներկայանալով նոր կոնցեպտով, յուրահատուկ տաղավարով ու անակնկալներով։Այս տարի եւս բացառություն չէ․ Evocabank-ի տաղավարը կրկին կդառնա փառատոնի ամենաակտիվ կետերից մեկը։ Իսկ հատուկ սպորտի սիրահարների համար Evocabank-ը պատրաստել է նաեւ բասկետբոլի զոնա։ Հայաստանի բասկետբոլի հավաքականի սաները տաղավարում կանցկացնեն խաղեր, կկիսվեն իրենց փորձով, կսովորեցնեն բասկետբոլի հիմունքները եւ կմասնակցեն այցելուների հետ ինտերակտիվ մրցույթների։Այցելուները հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու հետաքրքիր խաղարկությունների, որի ընթացքում կարող են շահել անակնկալ նվերներ։Մուտքն ազատ է: Tweet Դիտում՝ 1287