HSBC-ն Google Cloud-ի հետ բազմամյա համաձայնագիր է կնքել՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները արագացված տեմպերով ներդնելու նպատակով: Համագործակցության շրջանակում HSBC-ն Google Cloud-ի եւ DeepMind-ի թիմերի հետ համատեղ կմշակի ԱԲ-ի վրա հիմնված նոր գործիքներ եւ ծրագրեր, հաղորդում է Finextra-ն։ Բանկը հասանելիություն կստանա Gemini մոդելներին եւ Gemini Enterprise Agent Platform հարթակին։Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում բանկը կյանքի կկոչի ԱԲ-ի ավելի քան 200 նոր սցենար։ Առաջնահերթությունը տրվում է ամենախոստումնալից ուղղություններին, որոնց շնորհիվ HSBC-ն ակնկալում է $100 մլն վաստակել՝ եկամուտների ուղիղ աճի եւ գործառնական արդյունավետության բարձրացման հաշվին։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 2406