2026 թվականի հունիսի 22-ին կգումարվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում կամփոփվեն բանկի 2025 թվականի գործունեության արդյունքները եւ կքննարկվեն հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Ինչպես նշել են բանկում, բաժնետերերի ժողովը նաեւ որոշում կընդունի 2025 թվականի ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ։2025 թվականին Յունիբանկը շարունակել է պահպանել աճի բարձր տեմպերը՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի բարելավում։ Հաշվետու տարվա արդյունքներով բանկի ակտիվները կազմել են 393.8 մլրդ դրամ: Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32.5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264.6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով՝ գերազանցելով 183 մլրդ դրամը։ Հիփոթեքային վարկավորման ուղղությամբ գրանցվել է գրեթե 40% աճ։ Բանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաեւ քարտային բիզնեսը․ գործող քարտերի քանակն աճել է շուրջ 21%-ով։«Ձեռնարկատիրության աջակցությունը մնացել է Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 37%-ով եւ կազմել 77 մլրդ դրամ։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման շրջանակում Բանկը շարունակել է զարգացնել նաեւ բիզնես լիզինգը՝ գրանցելով լիզինգային պորտֆելի 55% աճ»,- ասված է հաղորդագրության մեջ։2025 թվականի ավարտին բանկի պարտավորությունները կազմել են 343.6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը հաշվետու տարին ավարտել է 9.8 մլրդ դրամ զուտ շահույթով՝ հաստատելով իր կայուն ֆինանսական դիրքերը եւ զարգացման արդյունավետ ռազմավարությունը։Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական եւ արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։ Tweet Դիտում՝ 2145