2026թ. հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 8%-ով, իսկ 2026թ. մայիսին 2025թ. մայիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 11.7%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2026թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելացել է 12․2%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 24․1%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 1.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 9.1%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7.7%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4․5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 8․9%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0․1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 3․7%-ով, իսկ ներմուծման ծավալը ավելացել է 2․2%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 783