Լարիի արժեզրկումը շարունակվում է

26.02.2015 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե խորհրդարանի արտակարգ նիստի հրավիրման անհրաժեշտություն դեռ չի տեսնում եւ առաջարկել է կառավարության տնտեսական թիմին մինչեւ մարտի 5-ը ժամանակ տալ:

«Առաջիկայում վրաց հասարակությանը կներկայացվի արժույթի կայունացման կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագիրը»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Լարիի արժեզրկման հարցի հետ կապված Վրաստանի նախագահը փետրվարի 25-ին հանդիպել է տնտեսական բլոկի նախարարների հետ:

Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն էլ հայտարարել է, թե ներկրման ծավալների ակնկալվող կրճատումը կայունացնում է լարին: Նրա խոսքով՝ լարին արդեն արժեզրկվել է 30%-ով, ինչը շուտով կանդրադառնա ներկրման ծավալների վրա:

Գեորգի Կադագիձեն կանխատեսել է նաեւ, որ խուճապի ազդեցությունը կնվազի, ինչը եւս կնպաստի ազգային արժույթի կայունացմանը: Նա ընդգծել է, որ Ազգային բանկն արժույթի բավական պաշարներ ունի՝ ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

Դիտում՝ 5681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW