ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Երեւան քաղաքին գույք նվիրելու ծրագրին, որով Աբովյան պուրակ (ներքին ՕԿՋ) հասցեի շուրջ 1.7 հա հողամասում գտնվող եւ ՀՀ սեփականությունը հանդիսացող 909.4 քմ մակերեսով ջրամբարը եւ 164.3 քմ օժանդակ շինությունները հետ է նվիրել Երեւանի քաղաքային համայնքին:Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխանցմամբ՝ նվիրվող տարածքն օգտագործվելու է նոր ջրամբարի եւ հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով:Քաղաքապետի խոսքով՝ շինարարական աշխատանքների համար արդեն ներդրող կա Սանկտ Պետերբուրգից: «Ներդրման ծավալը շուրջ €50 մլն եվրո է: Ծրագրի իրականացման համար նախատեսված է 5 տարի»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ ներդրողի հետ առաջիկայում կայանալիք բանակցությունների արդյունքում պարզ կլինի աշխատանքների մեկնարկի ժամկետը:Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը լիազորվել է «Ռենշին» ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր, որով կսահմանվեն Թումանյան 25 հասցեում եւ դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Թումանյան 25 հասցեում եւս նախատեսվում է հյուրանոց կառուցել: Tweet Դիտում՝ 2611