ՀՀ բանկային համակարգն անցած տարվա ընթացքում բավական լավ աճի տեմպ է գրանցել թե՛ վարկավորման, թե՛ ավանդների ներգրավման ցուցանիշներով:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` նշելով, որ 2014թ. բանկային համակարգի վարկային ներդրումներն աճել են 21%-ով:Ընդ որում, իրավաբանական անձանց ուղղված վարկերն աճել են 23%-ով, իսկ ֆիզիկական անձանցը՝ 21%-ով: Ինչ վերաբերվում է իրավաբանական անձանց ժամկետային անվանդներին, ապա այստեղ աճը կազմել է 9,8%, իսկ ֆիզիկական անձանցը՝ 16,9%:Արտակ Հանեսյանի փոխանցմամբ՝ 2014թ. բանկային համակարգի ակտիվներն աճել են 16%-ով: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ընդգծել է, որ ՀՀ բանկային համակարգն իր զարգացման տեմպերով առաջ է անցել համախառն ներքին արդյունքի աճի տեմպերից՝ միաժամանակ նկատելով, որ «այս համակարգի էֆեկտիվության ցուցանիշն այսօր բավական ցածր է»: Tweet Դիտում՝ 3657