Հագելի գործընկերներ, ընթերցողներ. Տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի մոտ ախտորոշվել է արյան սուր լեյկոզ: Վարդանը, ով չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանի մեդիա-ոլորտում, այսօր մեր օգնության կարիքն ունի: Ս.թ. հունվարից Վարդանը Գերմանիայում է եւ բուժում է ստանում Դորտմունդ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է Վարդանի քույրը՝ Աննա Զիլֆուղարյանը, բուժման գործընթացը բաղկացած է լինելու մի քանի փուլից: Մասնավորապես, այս օրերին Վարդանը ստանում է քիմիոթերապիայի առաջին կուրսը, «սակայն սա գործընթացի սկիզբն է, նրան սպասվում է եւս մի քանի կուրս, որոնց պետք է հաջորդի ողնուղեղի փոխպատվաստումը»: Բուժմանը զուգընթաց Վարդանի հարազատները բանակցում են գերմանական տարբեր կլինիկաների հետ: Քննարկումների արդյունքում պարզ կլինի բուժման համար անհրաժեշտ գումարի վերջնական չափը: Նախնական տվյալներով՝ միայն ողնուղեղի փոխպատվաստման համար անհրաժեշտ է մինչեւ 150 հազ. եվրո: Նշված գումարը չի ներառում քիմիոթերապիայի հաջորդ փուլերը:Մեր խմբագրության անունից առողջություն ենք մաղթում Վարդանին, որը վերջերս նաեւ հայրիկ է դարձել: Լիահույս ենք, որ յուրաքանչյուրս մեր ներդրումը կունենանք Վարդանի ապաքինման գործում:Ստորեւ ներկայացնում ենք Վարդան Զիլֆուղարյանի բուժման նպատակով բացված հաշվեհամարները:ՀՀ տարածքում փոխանցումների համար՝Բանկի անվանումը` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸՍտացողի անուն ազգանուն՝ Ռուզաննա ՊերճյանԸնթացիկ հաշիվ220009204516001 USD220009208897000 AMDՔարտից քարտ փոխանցումների համար՝4355053921823094 VISAՌուսաստանից փոխանցումների համար. (Для переводов из России)4276380042304142 Սբերբանկ (Сбербанк) Միջազգային փոխանցումների համար.For international transfers:Correspondent bank:DEAUTSCHE BANK TRUST COMPANY AMERICASSWIFT: BKTRUS33Beneficiary bank:ACBA-CREDIT AGRICOLE BANKSWIFT: AGCAAM22correspondent account n. 04422200 (DO NOT use as beneficiary account number)Beneficiary name: Ruzanna PertshyanBeneficiary account number: 220009204516001Bank details:ACBA-Credit Agricole Bank CJSC1 Byron St. 0009 Yerevan, Armeniaemail: transfers@acba.am Tweet Դիտում՝ 4813