«Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է խոշոր կիբեր հանցագործություն, որում ներգրավված են հաքերներ Ռուսաստանից, Չինաստանից եւ Եվրոպայից: Ինչպես հայտնում է RBC.ru-ն, վկայակոչելով The New York Times-ը, 30 երկրի ավելի քան 100 բանկի հաճախորդների հաշիվներից հափշտակվել է $300 մլն: «Կասպերսկու լաբորատորիան» բանկային գողությունների հետաքննության գործում ներգրավվել է 2013թ. վերջին, երբ տեղեկություններ են հայտնվել Կիեւի ֆինանսական կազմակերպություններից մեկը կոտրելու մասին: Հրապարակման համաձայն՝ բացահայտված հանցագործությունը կարող է դառնալ պատմության մեջ խոշորագույն բանկային գողությունը, որ կատարվել է «առանց կողոպուտի սովորական հատկանիշների»: Ընկերության տվյալներով, հափշտակված միջոցների ընդհանուր չափը կարող է երեք անգամ մեծ լինել:Շատ դեպքերում հանցագործներն իրենց զոհերին «վարակված» էլեկտրոնային նամակներ են ուղարկել, իբրեւ թե գործընկերներից: Ուղարկողի էլեկտրոնային հասցեն բացելով՝ բանկերի աշխատակիցներն իրենց համակարգիչներում վնասակար կոդ էին ներբեռնում: Դա թույլ էր տալիս հաքերներին օգտվել ներքին ցանցից՝ դրամական փոխանցումներով զբաղվող աշխատակիցներին գտնելու համար: Tweet Դիտում՝ 4054