ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 2014թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, եւ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9%-ով (ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներ): Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է բարեփոխումները:Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու եւ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին եւ քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները: Tweet Դիտում՝ 2052