Յունիբանկը Երեւանի կենտրոնում կբացի Private Banking-ի մասնաճյուղ եւ կսկսի զարգացնել անհատական սպասարկման ոլորտը՝ Unibank Privé-ը: Ինչպես հաղորդել են բանկում, հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձեւակերպելով առնվազն 40 մլն դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: «Համապատասխան եկամտի մակարդակ եւ կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում եւ ներդրումային ռազմավարության մշակում: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի, Unibank Privé-ի հաճախորդները ստանում են լրացուցիչ հնարավորություններ եւ ծառայություններ: Tweet Դիտում՝ 12404