«Ինգո Արմենիա»-ն ապահովագրական նոր առաջարկ է ներկայացրել

11.02.2015 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ներկայացրել է «Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրություն» առաջարկը:

Այն նախատեսված է բժիշկների, դասախոսների, քաղծառայողների, ՏՏ մասնագետների, ֆինանսական ոլորտի աշխատակիցների, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնց խնայողությունների մեծ մասը ներդրված են բիզնեսում: Առաջարկը նախատեսված է նաեւ երիտասարդ ընտանիքների համար:

««Ինգո Արմենիա»-ի առաջարկը սահմանում է մի շարք ապահովագրական դեպքեր, այդ թվում` դժբախտ պատահարի հետեւանքով մահ կամ հաշմանդամություն, ընդ որում՝ երեք կարգերի: Դրա հետ մեկտեղ հաշվի են առնվել նաեւ Հայաստանում միջին տարիքի մարդկանց մոտ լայն տարածում գտած հիվանդությունները` ինֆարկտ, ինսուլտ, քաղցկեղի տարատեսակներ:

Բազային հատուցման շրջանակում նաեւ հնարավոր է ստանալ ձեր յուրաքանչյուր զավակի հարսանեկան ծախսերի հատուցում՝ մինչեւ 1 մլն դրամ, հիփոթեքային վարկի մարման համար հատուցման ամսական չափի կրկնապատկում, ինչպես նաեւ յուրաքանչյուր երեխայի ուսման վարձի հատուցում՝ տարեկան մինչեւ 600 հազ. դրամի չափով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ապահովագրավճարը տարեկան 55 հազ. դրամ է կամ ամսական 5,5 հազ. դրամ: Հատուցումը 10 տարվա ընթացքում կազմում է մինչեւ 10 մլն դրամ ամսական վճարումներով կամ մինչեւ 5,5 մլն դրամ՝ միանվագ: Հատուցման վճարման կարգը կախված է ապահովագրական դեպքից:

Ապահովագրական առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 5648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW