Ամանորյա տոներին ընդառաջ Կոնվերս Բանկը գործարկել է նոր ավանդատեսակ՝ Տոնական Ավանդ:Ինչպես հայտնել են բանկում, 2014թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2015թ. հունվարի 31-ը հաճախորդները հնարավորություն կունենան ՀՀ դրամով իրենց խնայողությունների դիմաց ստանալ 15% տարեկան տոկոսադրույք ՝ 1 ամսով ներդնելու դեպքում եւ 12% տարեկան տոկոսադրույք, եթե ավանդի ներդրման ժամկետ է ընտրվել 1 տարին:«Կոնվերս Բանկի թիմը՝ ուսումնասիրելով շուկան եւ հաճախորդների պահանջարկը, մշտապես առաջարկում է նոր ու հարմար պրոդուկտներ: Տոնական Ավանդը նախագծված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են առավել շահավետ ներդնել իրենց ՀՀ դրամով պահված խնայողությունները», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:12 ամսով ավանդ ներդրած հաճախորդներին բանկն անվճար կհատկացնի Mastercard Standard, Visa Classic քարտատեսակներից ցանկացածը, եթե ավանդի գումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը: 2 մլն-ից մինչեւ 20 մլն դրամ ավանդ ներդնելիս հաճախորդները բանկից կստանան Visa Gold կամ Mastercard Gold, իսկ առավել մեծ ներդրումների դեպքում՝ Visa Platinum կամ Visa Infinite քարտատեսակներ: Tweet Դիտում՝ 2775