ԵՏՄ շրջանակում արտաքին առեւտրի սահմանափակումները պարտադիր են

29.12.2014 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանմամբ է հանդես եկել երրորդ երկրներից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներ որոշակի ապրանքների ներմուծման եւ վերջիններից արտահանման սահմանափակումների վերաբերյալ:

«Այդ սահմանափակումները արտահայտվում են նրանով, որ մի շարք առանձնահատուկ ապրանքախմբերի համար երրորդ երկրներից դեպի ԵՏՄ ներմուծումը եւ (կամ) ԵՏՄ-ից դեպի երրորդ երկրներ արտահանումը արգելվում է, իսկ սահմանափակման ենթակա ապրանքների նկատմամբ պետք է իրականացվի լիցենզիաների կամ թույլտվությունների հիման վրա, որոնք պետք է տրամադրեն տվյալ երկրի համապատասխան լիցենզավորող մարմինները:

Այդ սահմանափակումները կրում են պարտադիր բնույթ եւ պետք է կիրառվեն ԵՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից` առանց որեւէ բացառությունների: Արգելքները կամ սահմանափակումները մասնավորապես վերաբերում են քաղաքացիական եւ ծառայողական զենքի, թմրանյութերի, վտանգավոր թափոնների, հազվագյուտ կենդանիների ու բույսերի եւ այլ առանձնահատուկ ապրանքատեսակների նկատմամբ»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած պարզաբանման մեջ:

Սահմանափակման ենթակա պրանքների ամբողջական ցանկը ներկայացված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում` Եվրասիական միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված եւ սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկ բաժնում՝ հղումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջին:

Նախարարությունը հիշեցնում է, որ ԵՏՄ-ի ապրանքախմբերում ընդգրկված զգալի մասով ապրանքների նկատմամբ Հայաստանում սահմանափակումներ կիրառվել են մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, այդ թվում` միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են յուրաքանչյուր ապրանքախմբի մասով ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ, ինչպես նաեւ հաստատվել են արգելքների եւ սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկերը եւ սահմանափակման ենթակա ապրանքախմբերի արտահանման կամ ներմուծման համար լիցենզիաների կամ թույլտվությունների ստացման ընթացակարգերը:

Դիտում՝ 2345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW