Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել 3.8%:ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ այդպիսով 2014-ին տնտեսական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նախարարը նշել է, որ ընթացիկ տարում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ շինարարության, որտեղ նվազումը կազմել է 5.4%:Նախարարը նշել է, որ արդյունաբերության աճին հատկապես նպաստել են հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների, ինչպես նաեւ ռետինե, պլաստմասե եւ թղթե արտադրատեսակների արտադրությունը:«Ընթացքի մեջ են ՀՀ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանն շրջանակներում ոլորտային ուղղությունների` կոնյակագործության, գինեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, բիոտեխնոլոգիաների, ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության եւ թեթեւ արդյունաբերությանն ուղղված գործողությունների ծրագրերը»,-ասել է նախարարը:Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ 2014-ին ժամանակավոր ներմուծման ռեժիմի շրջանակներում հավանության են արժանացել 17 ընկերությունների 18 ծրագրեր, հետաձգվել են 6.8 մլրդ ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների մաքսային վճարները: 200 մլն ՀՀ դրամը գերազանցվող ներդրումային ծրագրերի ԱԱՀ-ի երեք տարով հետաձգում գործիքի շրջանակներում 2014-ին հավանության է արժանացել 11 ներդրումային ծրագիր` 29.6 մլրդ ՀՀ դրամ ներդրման ակնկալիքով, որոնք, ընդհանուր առմամբ, կապահովեն 900 աշխատատեղ:Նախարարը նշել է նաեւ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքի շահագործումը եւ նկատել է, որ մեկնարկի համար պատրաստ է Լիդիան ընկերության կողմից Ամուլսարի ոսկու նոր հանքավայրի շահագործման նախագիծը, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն եկող տարվա ընթացքում:«Ամուլսարի ծրագրով, ընդհանուր առմամբ, նախատեսվում է $ 450 մլն ներդրում»,-ասել է Կարեն Ճշմարիտյանը: Tweet Դիտում՝ 1718