Air Armenia-ի նոր բաժնետերը 30 մլն դոլար կներդնի

19.12.2014 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Air Armenia ավիաընկերության 49% բաժնետոմսերի նոր սեփականատեր East Prospect Fund հիմնադրամը շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի ավիաընկերության զարգացման համար:

Այս մասին այսօր Երեւանում Air Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ համատեղ ասուլիսում  հայտարարել է East Prospect Fund հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովը:

Ավիաընկերության 49 % բաժնետոմսերը հիմնադրամին վաճառելու պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին: Ըստ պայմանագրի, ավիաընկերության բաժնետոմսերի 51%-ը շարունակում է պատկանել Արսեն Ավետիսյանին:

«30 միլիոն ԱՄՆ դոլարով չենք սահմանափակվելու: Նախնական պայմանավորվածություն ունենք նաեւ նոր օդանավերի ձեռքբերման վերաբերյալ, եւ 2015-ին մտադիր ենք ընկերության օդանավերի թիվը հասցնել 5-ի»,- ասել է Վլադիմիր Բաբիլյովը:

Արսեն Ավետիսյանը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը կվերսկսի կանոնավոր թռիչքների իրականացումը 2015թ. մարտ ամսվա երկրորդ կեսին:   

«Պլանավորում էինք մեր թռիչքները վերսկսել դեկտեմբերի 20-ից, սակայն գործարքի հետ կապված ձեւակերպումները երկար տեւեցին, եւ ցավոք, մինչեւ այդ չկարողացանք գումարներ ներգրավվել: Այդ պատճառով որոշում ենք կայացրել թռիչքները վերսկսել մարտի երկրորդ կեսից»,- նշել է ավիաընկերության գլխավոր տնօրենը: Նա խոստացել , որ ընկերությունը կշարունակի թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ եվրոպական երկրներ:

Դիտում՝ 4140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW