ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ուսանողների միջեւ խաղարկություն կանցկացնի

19.12.2014 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում խաղարկություն տեղի կունենա այն ուսանողների միջեւ, որոնք օգոստոսի 25-ից մինչեւ դեկտեմբերի 19-ը իրենց ուսման վարձը փոխանցել են բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով:

Բանկում նշում են, որ խաղարկությունն իրականացվելու է միայն ներկա գտնվող ուսանողների միջեւ: Խաղարկվելու է 6 մրցանակ, որը, ուսանողի ընտրության համաձայն, կարող է լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad (արտերկրում սովորող եւ հաղթող ուսանողները կստանան դյուրակիր համակարգիչ կամ Ipad):

Անհրաժեշտ է խաղարկությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Նույն օրը կկայանա նաեւ Visa Student քարտերի քարտապանների միջեւ անցկացվող ամենամյա խաղարկությունը, որին այս անգամ մասնակցելու են բանկի Visa Student հիմնական, գործող եւ գործողության ընթացքում առնվազն մեկ վճարային կամ կանխիկացման գործառնություն կատարած եւ ներկայումս ուսանող հանդիսացող քարտապանները: Նրանց միջեւ եւս կխաղարկվի 6 մրցանակ: Հայաստանում սովորող եւ հաղթող ճանաչված Visa Student քարտապանն իր ընտրությամբ կարող է ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Արտերկրում սովորող եւ հաղթող ուսանողները կստանան Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:

Մրցանակները կհանձնվեն շահած այն քարտապաններին, որոնք մինչեւ 2015թ. հունվարի 31-ը կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:

Դիտում՝ 2176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW