Արդյունաբերության զարգացման եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միավորման արդյունքում կստեղծվի Հայաստանի զարգացման հիմնադրամը: Միաժամանակ, կառավարության՝ այսօր ընդունած համապատասխան որոշմամբ լուծարվել է «Զարգացման հայկական գործակալություն»-ը: Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Խաչատրյանը, հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը: Նորաստեղծ կառույցի հիմնադիրը ՀՀ-ն է՝ ի դեմս կառավարության, որի լիազորված մարմինն է էկոնոմիկայի նախարարությունը: Գործադիրի հիմնավորմամբ՝ այս որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները:Հիմնադրամի շահառուներ են միջազգային կազմակերպությունները, ՀՀ եւ օտարերկրյա առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ քաղաքացիները: Tweet Դիտում՝ 7183