Առէկսիմբանկը միացել է «Կոնվերս Տրանսֆեր» համակարգին

16.12.2014 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը սկսել է առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ իրականացնել «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով:

Համակարգը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՀ երկրներից եւ Վրաստանից ստացված փոխանցումների վճարումներ, ինչպես նաեւ փոխանցումներ ու վճարումներ՝ Հայաստանի ամբողջ տարածքում: Փոխանցումները կատարվում են դրամով, դոլարով, եվրոյով եւ ռուբլիով: Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն իրականացնում է նաեւ առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ MoneyGram, Anelik, Unistream, Avers, Intel Express, Sigue Money Transfer, Ria Money Ttansfer համակարգերով: Իրականացվում են նաեւ «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաեւ բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ` միեւնույն քարտային հաշվին կցված միջազգային երկու քարտերով:

Դիտում՝ 3762

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW