Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը

10.12.2014 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը:

Որոշումը պատգամավորները ընդունել են միաձայն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Ինչպես ասել է Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Հայաստանի մուտքը Եվրասիական միություն «խորհրդանշական փուլ է ԵՏՄ-ի ստեղծման ճանապարհին»:

«Հայաստանը մեծ կամք դրսեւորեց եվրասիական զարգացման ուղով ընթանալու համար: Սա պատմական որոշում է ԵՏՄ-ի ճարտարապետության ձեւավորման տեսակետից», - ասել է նա:

«Հայաստանը մտնում է եվրասիական նախագիծ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով», - ընդգծել է Լեոնիդ Սլուցկին:

Նա հայտնել է, որ մինչ դեկտեմբերի վերջ համաձայնագրի վավերացման հարցը պետք է քննարկվի նաեւ Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարաններում:

Դիտում՝ 5057

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW