Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցել են «Կայարանի շուկայի» բացման հանդիսավոր արարողությանը: Այն կառուցվել է «Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվում էր Երեւանում գործող գյուղմթերքի ամենամատչելի շուկան: Տարոն Մարգարյանին ներկայացնելով կատարած աշխատանքը՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ շուկան հիմնովին կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 800 մլն դրամի ներդրում, ապահովվել են հիմնական 250 աշխատատեղեր: Այս շուկան Երեւանում միակն է, որը ձմռանը ջեռուցվում է:Երկաթգծի առկայությունը ամենօրյա կապ է ապահովում Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղացիների համար, ովքեր իրենց բերքը առավելագույն թարմությամբ հասցնում են անմիջապես շուկա, ինչով եւ պայմանավորվում է «Կայարանի շուկայում» գյուղմթերքի վաճառքի ցածր գինն ու թարմությունը: Շուրջ 5 000 քմ տարածք զբաղեցնող շուկան բաղկացած է մեծածախ եւ մանրածախ առեւտրի համար նախատեսված սրահներից: Tweet Դիտում՝ 3715