ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ այսուհետ հարկային մարմինները մեկ տարվա ընթացքում նույն տնտեսվարողի կարող են մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել միայն բացառիկ դեպքերում եւ իր թույլտվությամբ:«Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի եւ ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության եւ ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ», - ասել է Հովիկ Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 1730