Մինչեվ տարեվերջ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կաճի 5%-ով

26.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մինչեւ այս տարվա վերջը Հայաստանի արդյունաբերության արտադրանքի ծավալը կաճի 5%-ով, այսօր Երեւանում ասել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերության արտադրանքի ծավալը ՀՀ-ում կազմել էր 300.7 մլրդ դրամ` 2005 թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազելով 1%-ով: Նախարարը նշել է, որ մինչ տարեվերջ արված դրական կանխատեսումները պայմանավորված են որոշ խոշոր ձեռնարկությունների ծրագրերով: Օրինակ` “ՌուսԱլ” ընկերությունն աշնանը նախատեսում է արտադրել 3000 տոննա փայլաթիթեղ, իսկ “Նաիրիտ” քիմիական ձեռնարկությունը` 8000 տոննա կաուչուկ:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ 2007 թվականին Հայաստանում սպասվում է արտադրողականության ավելի լուրջ աճ, ինչն էլ իր հերթին ազդեցություն կունենա ՀՆԱ ծավալում արդյունաբերության տեսակարար կշռի աճի վրա:

Նախարարն ասել է, որ զարգացման նորարարական համակարգի կիրառումը Հայաստանի կառավարության ՙթիվ մեկ խնդիրն է՚: Նա նշել է, որ արդեն մշակվել են մի շարք օրինագծեր, որոնք թույլ կտան առավել արդյունավետ կիրառել այս համակարգը: Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, գլխավոր դերը պետք է պատկանի ձեռնարկատերերին, իսկ կառավարությունը պետք է միայն աջակցի նորարարական ծրագրերի ներդրման գործընթացին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW