Վերաբացվել է Արդշինբանկի «Արթիկ» մասնաճյուղը

19.11.2014 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկը նոյեմբերի 18-ին վերաբացել է «Արթիկ» մասնաճյուղը, որը գործում է Արթիկ քաղաքի Ազատության հրապարակ 1 հասցեով:

«Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին եւ նշել, որ ««Արթիկ» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական փուլն է»:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է բանկի ֆիրմային ոճին:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ  2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Դիտում՝ 11300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW