Կոնվերս Բանկը գործարկել է mConverse մոբայլ համակարգը

19.11.2014 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը գործարկել է սմարթֆոնի համար նախատեսված մոբայլ բանկային գործարքներ եւ մոբայլ առեւտուր իրականացնող mConverse համակարգը, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում:

mConverse-ը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսի միջոցով իրականացնել բանկային հիմնական գործարքները, վճարումներ կատարել առեւտրային կետերում, սրճարաններում ու ռեստորաններում: Համակարգի օգտատերը ցանկացած պահին կարող է իմանալ իր հաշիվների մնացորդի մասին, դիտել քաղվածքը, վճարել կոմունալ եւ այլ ծառայությունների համար, տեղեկանալ զեղչերի մասին եւ, այցելելով առեւտրի կետ, վայրկյանների ընթացքում հաստատել գնումն` առանց կանխիկ օգտագործելու:

Կոնվերս Բանկի ռազմավարական եւ բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանի փոխանցմամբ, mConverse-ի ներդրման համար բանկն աշխատել է շուրջ մեկ տարի:

«mConverse մոբայլ համակարգի միջոցով գործարքներ արդեն կատարվել են: Հավելվածը հասանելի է Google Play Market-ում եւ AppStore-ում, սակայն առաջին գրանցման համար հաճախորդը պետք է այցելի բանկի գլխամասային գրասենյակ` ինքնության հետ կապված որեւէ խնդրից խուսափելու նպատակով»,-ասել է Րաֆֆի Քասարջյանը: Նա համոզմունք է հայտնել, որ ներդրված համակարգն աշխատում է անվտանգության բոլոր չափանիշների համաձայն:

Կարճ ժամանակում բանկը ծրագրում է համակարգի հասանելիությունն ապահովել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, ինչը, ըստ Րաֆֆի Քասարջյանի, հիմնականում պայմանավորված է ինտերնետ հասանելիությամբ: «Այս պահին սպասարկվում ենք գլխամասային գրասենյակում,շուտով այն արագ տարածում կգնի նաեւ այլ մասնաճյուղերում»,-ասել է նա եւ նկատել, որ համակարգը հարմար է նաեւ արտերկրում ճամփորդողների համար, որոնք ՀՀ սահմաններից դուրս կարող են գործարքներ կատարել:

mConverse  համակարգի միջոցով օգտատերը կարող է իրականացվել նաեւ «սմարթ տրանսֆեր»` հեռախոսահամարի կամ գաղտնագրի միջոցով գումար փոխանցելով մտերիմներին:

Դիտում՝ 2123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW