KfW-ն կանցկացնի Ադրբեջանի ավանդների ապահովագրման մասին օրինագծի վերջնական փորձաքննությունը

24.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Մինչեւ 2006 թվականի վերջը գերմանական KfW բանկը նախատեսում է անցկացնել Ադրբեջանի “Ավանդների ապահովագրման” մասին օրինագծի վերջնական փորձաքննությունը, Թրենդին հայտնել է KfW Բաքվի գրասենյակի ղեկավար Նատիկ Աբդուլլաեւը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո KfW-ն կհատկացնի 5 մլն եվրո` Ավանդների ապահովագրման հիմնադրամի կանոնադրական հիմնադրամի ձեւավորման համար:

Ավանդների ապահովագրման հիմնադրամը կհանդիսանա իրավաբանական անձ եւ ոչ առեւտրային կազմակերպություն: Հիմնադրամի կառավարման համար կստեղծվի հոգաբարձուների խորհուրդ եւ կնշանակվի գործադիր տնօրեն:

Օրինագիծը նախատեսում է ադրբեջանական բոլոր բանկերի պարտադիր մասնակցությունն Ավանդների ապահովագրման հիմնադրամում: Բանկերի անդամավճարը կկազմի մոտ 10 հազար մանատ:

Դիտում՝ 10562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW