Վաղը կամփոփվեն «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում հայտարարված` «Իմ հայկական դրամը» մրցույթի արդյունքները:Մեդիամաքս-ը եւ ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) ներկայացնում են երեխաների կողմից ներկայացված նկարներից մի քանիսը:Մինչեւ 12 տարեկան երեխաների համար անցկացված` ձեռքով նկարած դրամի մրցույթի մասնակցության հայտերն ընդունվել են հոկտեմբերի 1-ից 18-ը ընկած ժամանակահատվածում:Լավագույնը ճանաչված երեք նկարների հեղինակները, ինչպես նախապես հայտնել էին մրցույթի կազմակերպիչները, ժյուրիի կողմից մրցանակների կարժանանան: ԿԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էին 50-ից ավելի աշխատանքներ:Մրցույթի կարգի համաձայն, աշխատանքները կպահպանվեն ՀՀ կենտրոնական բանկում եւ կարող են օգտագործվել տարբեր միջոցառումների ժամանակ` նշելով հեղինակի անունը: Tweet Դիտում՝ 1524