Անելիք Բանկում կմեկնարկի ակցիա MasterCard եւ Maestro քարտապանների համար

30.10.2014 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի MasterCard եւ Maestro քարտատեսակի այն քարտապանները, որոնք ս.թ. նոյեմբերի 1-ից 30-ը կկատարեն 20 եւ ավելի անկանխիկ գործարք ընդհանուր հաշվով 200 հազ. ՀՀ դրամ եւ ավելի գումարի չափով, հնարավորություն կստանան շահել Sony Xperia տեսակի 7 սմարթֆոններից մեկը:

Ակցիան, որին միացել է Անելիք Բանկը, համատեղ նախաձեռնել են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն եւ MasterCard ընկերությունը` նպատակ ունենալով խթանել անկանխիկ գործարքները, ակտիվացնել MasterCard քարտերի կիրառումը, ներգրավել նոր քարտապաններ եւ MasterCard քարտերը դարձնել առավել գրավիչ վճարային միջոց:

«Անելիք Բանկը կարեւորում է համագործակցությունը գործընկերներ կազամակերպությունների հետ:  Անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված այս ծրագրին եւս բանկն ուրախությամբ է միացել: Վստահ եմ, որ առաջիկայում եւս հնարավորություն կունենանք մեր հաճախորդներին առաջարկել հարմարավետ բանկային գործիքներ, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ստանալ հաճելի անակնկալ նվերներ»,- նշել է  «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 2517
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW