Վարչապետը հանդիպել է Քրիստին Լագարդի հետ
14.10.2014 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ:
«Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել եւ մնում է մեր կարեւոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարեւորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին:
Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված շարունակելու բարեփոխումները տարբեր ոլորտներում՝ ուղղված տնտեսության զարգացմանը եւ երկրի մրցունակության բարձրացմանը:
«ԱՄՀ-ն բոլորի տունն է եւ Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է: Հայաստանը վստահելի գործընկեր է եւ մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ եւ օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին», - ասել է Քրիստին Լագարդը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: