Հայ արտադրողները Մոսկվայում մասնակցում են «Ոսկե աշուն» ցուցահանդեսին

08.10.2014 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի գինու, կոնյակի, գարեջրի, պահածոների, հյութերի, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրության ոլորտի 11 ընկերություններ մասնակցում են այսօր Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում բացվող «Ոսկե աշուն 2014» գյուղմթերքների միջազգային ցուցահանդեսին։

Իրենց արտադրանքը Մոսկվայում կներկայացնեն Արտաշատի պահածոների գործարան, Թամարա ֆրութ, Եվրոթերմ, Դուստր Մարիաննա, Արաքս-2, Երեւանի գարեջուր, ԳԿՏ Շահնազարյան, Դուստր Մելանյա, Վեդի Ալկո, Պռոշյանի կոնյակի գործարան, Նատֆուդ ընկերությունները:

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության հետ կապված ծախսերի 50%-ը համաֆինանսավորվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից։

Դիտում՝ 3407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW