ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը միտված ծրագիրը կմեկնարկի 2015 թ-ին

07.10.2014 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. սկզբին կմեկնարկի «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում» ծրագրի իրականացման փուլը:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Կարծում եմ, այս տարի տեղի ունեցած քննարկումների արդյունքում ստացել ենք կոնկրետ եւ իրատեսական փաստաթուղթ, որը կներկայացվի նոյեմբերին Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության  (ՏՀԶԿ) Եվրասիայի Մրցունակության ծրագրի կլոր սեղանի շրջանակում: Դրան կմասնակցի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը»,- տեղեկացրել է Գարեգին Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին մեկնարկած ծրագրի շրջանակում ոլորտային բարեփոխումների ուսումնասիրությունների համար ձեւավորվել էին աշխատանքային երկու խմբեր` հետեւյալ ուղղություններով.

- «Անդրազգային ընկերությունների ներգրավում եւ Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովում» (ուղղվածությունը` ոչ մետաղական հումքի վրա շինանյութերի զարգացումը),

- «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ-ների միջազգայնացմանը» (ուղղվածությունը` ագրոբիզնես):

Եվրոպական գործընկերության ՓՄՁ բաժնի շրջանակում իրագործվող ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ կողմից՝ Գերմանայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործընկերությամբ եւ համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից:

Դիտում՝ 1575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW