ԱՄԿ-ի փորձագետներն առաջարկում են անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա

06.10.2014 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետները կարծում են, որ քառօրյա աշխատանքային շաբաթն ավելի արդյունավետ է, քան հնգօրյան:
 
«Եվ դա կատակ չէ, այլ այս օրերին շատ տարածված թեմա, որը հաճախ քննարկվում է գործարար շրջանակներում», - գրում է Finmarket.ru-ն, վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը: Մասնավորապես, քառօրյա շաբաթվա գաղափարը խրախուսում են Google ընկերության հիմնադիրներից Լարի Փեյջը եւ մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը:   

ԱՄԿ-ի փորձագետները ծանրակշիռ փաստարկներ են ներկայացնում աշխատանքային շաբաթը կրճատելու օգտին: Նախ, դա թույլ կտա բարելավել բնակչության առողջությունը, քանի որ ժամանակակից աշխարհում շատ հիվանդություններ առաջանում են շատ աշխատելու, գրասենյակում երկար մնալու եւ սթրեսի հետեւանքով:  

Երկրորդ, կարճ շաբաթը թույլ կտա ստեղծել ավելի շատ աշխատատեղեր: Երրորդ, տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի արդյունավետ են, երբ ավելի քիչ են աշխատում: Նրանք, ովքեր գրասենյակում երկար ժամեր են անցկացնում, հաճախ բուռն գործունեության պատրանք են ստեղծում:  

Դիտում՝ 3945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW