Լիբանանի գործարարների պատվիրակությունը կայցելի Արցախ

31.08.2012 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կայցելի Լիբանանի 57 գործարարներից կազմված պատվիրակությունը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, գործարարները տեղում կծանոթանան ինչպես ԼՂՀ ներդրումային հնարավորություններին, այնպես էլ ընթացիկ բիզնես եւ բարեգործական ծրագրերին:

Լիբանանահայ գործարարների պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ, կայցելի Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների բազմաթիվ գյուղական բնակավայրեր:

Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված  ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը մաս են կազմում լիբանանահայ 85 գործարարներ: ԱՐԻ-ն ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցաբար ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր է տրամադրում Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչներին: Անցած երկու տարիների ընթացքում արդեն ավելի քան 600 ընտանիքներ օգտվել են ԱՐԻ-ի տրամադրած վարկերից:

Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները տասնյակ ընտանիքների կթու կովեր կնվիրեն: Արդեն հինգ տարի ֆոնդը կթու կով է տրամադրում այդ շրջանների բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ եւ հաջորդ երեխան:

Դիտում՝ 1430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai