Գեւորգ Գեւորգյան. Հայաստանի էլեկտրամոբիլների շուկան զարգացման նոր փուլում է

07.11.2025 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#«Ավտո Գելլրի» #Գեւորգ Գեւորգյան #էլեկտրամոբիլներ
«Ավտո Գելլրի» ընկերության հիմնադիր-տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հարցազրույցը Banks.am-ին

- Պարոն Գեւորգյան, «Ավտո Գելլրի»-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:

- Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն աճել է էներգաարդյունավետության կարեւորության ընկալումը։ Թե՛ պետական կառույցները, թե՛ մասնավոր հատվածները սկսում են գիտակցել, որ էներգախնայողությունը եւ «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն պարտավորություն են էկոլոգիայի նկատմամբ, այլեւ տնտեսական անհրաժեշտություն են։ Այս տեսլականի ձեւավորմանը խորապես նպաստում են էլեկտրամոբիլների լայն տարածումը եւ վերականգնվող էներգետիկայի նախագծերը, որոնք այսօր դառնում են զարգացման առաջնահերթ ուղղություններ։

- Կարո՞ղ ենք ասել, որ մեր հասարակությունը եւ գործարար համայնքը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կայուն զարգացման խնդիրներին, «կանաչ տնտեսությանը»:

- Եթե նախկինում կանաչ զարգացումն ընկալվում էր որպես լրացուցիչ կամ կամավոր նախաձեռնություն, ապա այսօր այն դարձել է բիզնեսի կառավարման առանցքային չափանիշ։ Թե՛ տնտեսվարող սուբյեկտները, թե՛ հաճախորդներն ու սպառողները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն արտադրանքների տեխնիկական բնութագրերին, այլեւ դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի վրա։ 

«Ավտո Գելլրի»-ն իր օրինակով ցույց է տալիս, որ էկոլոգիական պատասխանատվությունը եւ տնտեսական արդյունավետությունը լիովին հնարավոր է համատեղել։

- «Ավտո Գելլրի»-ն IM Motors եւ Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, նաեւ ընդլայնում է իր տեսականին եւ ծառայությունները՝ համագործակցելով այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը եւ SCANIA-ն։ Խնդրում ենք ներկայացնել Հայաստանի Էլեկտրական ավտոմեքենաների շուկայի վերջին շրջանի միտումները եւ զարգացման հեռանկարները:

- Էլեկտրամոբիլների շուկան Հայաստանում շատ արագ է զարգանում. մարդիկ եւ բիզնեսներն ավելի ու ավելի լավ են գիտակցում ու գնահատում էլեկտրական մեքենաների առավելությունները՝ շահագործման ցածր ծախսերն ու տեխնիկական հուսալիությունը։ Մենք մեր գործընկերների՝ Scania-ի, IM Motors-ի եւ Saic Maxus-ի հետ միասին տեղական շուկայում ներկայացնում ենք մեքենաների նոր սերնդի մոդելներ՝ ինչպես անհատ վարորդների, այնպես էլ բիզնեսների համար։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանում ձեւավորելու ամբողջական էկոհամակարգ՝ վաճառքից մինչեւ սպասարկում։ «Ավտո Գելլրի»-ն նպատակ ունի ոչ միայն վաճառել էլեկտրամոբիլներ, այլ նաեւ ապահովել դրանց կյանքի ամբողջ ցիկլի կառավարումը՝ գնման պահից մինչեւ հետվաճառքային սպասարկում։

- Ս.թ. հուլիսին հայտնի դարձավ, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ում։ Նշվում էր, որ միջոցները կօգնեն նաեւ բարելավել ընկերության բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման փորձառությունը։ Ինչպե՞ս է ընթանում ծրագրի իրականացումը:

- Ծրագիրը վստահ առաջընթաց է գրանցում․ մենք արդեն իրականացնում ենք ընկերության ընդլայնման եւ նոր ենթակառուցվածքների ձեւավորման քայլեր։ Այս ներդրումը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլեւ վստահության գնահատական՝ մեր ռազմավարության եւ թիմի նկատմամբ։ Այն մեզ թույլ է տալիս ներդնել միջազգային ESG չափանիշներին համապատասխան կառավարման պրակտիկա, զարգացնել ծառայությունների որակը եւ խթանել «կանաչ շարժունակության» տարածումը Հայաստանում։ Մեր նպատակը հստակ է՝ առաջարկել բարձրորակ, արդյունավետ եւ էկոլոգիապես մաքուր լուծումներ, որոնք կնպաստեն ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ շրջակա միջավայրի կայուն զարգացմանը։

««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով:
Դիտում՝ 4945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW