15 մետրանոց հոթ դոգ․ Բեկոն մսամթերքը գերազանցել է սեփական ռեկորդը

27.08.2024 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բեկոն մսամթերք ընկերությունը 11 տարի անց գերազանցել է սեփական ռեկորդը՝ ներկայացնելով Հայաստանում երբեւէ պատրաստված ամենաերկար հոթ դոգը` 15 մետր երկարությամբ:

Հոթ դոգը պատրաստվել է Գարեջրի օրերի շրջանակում՝ օգոստոսի 24-ին։ Այս իրադարձության մաս են կազմել եւ համտեսել միջոցառման մասնակիցները: Ամենաերկար հոթ դոգի առաջին կտորն էլ բաժին է հասել այն համտեսել ցանկացողերի մեջ գտնվող ամենակրտսեր հյուրին՝ Նարեին։    



Ընկերության Մարքեթինգի թիմի ղեկավար Անահիտ Բաղդասարյանի խոսքով՝ նախորդ ռեկորդը ներկայացվել է հենց Բեկոն մսամթերք ընկերության միջոցառման ժամանակ:

«Այս տարի որոշեցինք մեր ռեկորդը ներկայացնել Գարեջրի օրերին, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրաված լինեն միջոցառմանը, թիրախային լսարանին ավելի մոտ լինենք, քանի որ այստեղ են գտնվում գարեջրի սիրահարները, իսկ հոթ դոգը շատ համապատասխան է գարեջրին։ Բեկոն մսամթերքն ակտիվ մասնակցում է տարբեր միջոցառումների, քանի որ կարեւորում է նման միջոցառումներին ներկայությունը եւ հաճախորդների հետ շփումը: Բացի ամենաերկար՝ 15 մետրանոց հոթ դոգից, Գարեջրի օրերին Բեկոն մսամթերքը ներկայացել է մսային սնեքերի լայն տեսականիով: Մեր տաղավար այցելողները համտեսել են մսային սնեքեր, հոթ դոգեր, որոնք վստահաբար կարող եմ նշել, որ ֆավորիտ են դարձել շատերի համար: Նախորդ գաստրոնոմիկ փառատոնների արձագանքներից հասկացել ենք, որ սպառողը սպասում է Բեկոնի ներկայությանը տարբեր միջոցառումներին»,- նշել է նա։



Բեկոնն այսօր շուկայում եւս մեկ նորույթ ունի՝ հնդկացիների պատկերներով ֆիրմային ջերկիները. «Հնդակացի ցեղերը առաջինն էին, որ չորացրել եւ պատրաստել էին միսն այնպես, ինչն այսօր մենք անվանում ենք ջերկի: Բեկոնը պահել է այդ ավանդույթը, բայց տվել որոշ համային առանձնահատկություններ»:



Անահիտ Բաղդասարյանը հավելում է, որ իրենց համար շատ կարեւոր է սպառողներին ավելի մոտ լինելը՝ ինչի մասին փաստում են Բեկոնի ֆիրմային խանութների եւ մասնագիտացված տաղավարների հասցեների ընդլայնումը:

Բեկոն մսամթերքի ողջ տեսականին թարմ եւ գործարանային արժեքով կարելի է գտնել ֆիրմային խանութներում, իսկ մասնագիտացված տաղավարներից կարելի է ձեռք բերել ողջ էքսկլյուզիվ տեսականին:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW