X սոցիալական ցանցը կարող է մոտ լինել վճարումների կոճակ ավելացնելուն, քանի որ այն համապատասխանում է Իլոն Մասկի հավակնություններին՝ հարթակը վերածել «ամեն ինչի համար նախատեսված հավելվածի», որտեղ օգտատերերը կկարողանան վարել «իրենց ամբողջ ֆինանսական կյանքը»:Ինչպես գրում է Finextra.com-ը՝ վկայակոչելով TechCrunch-ը, հավելվածների հետազոտող Նիմա Օուջին նկատել է «Վճարումներ» կոճակը X սոցիալական ցանցի նավիգացիոն պանելում՝ էջանիշների ներդիրի տակ: Օուջին նաեւ գտել է հղումներ դեպի նոր վճարային գործառույթներ, ինչպիսիք են «տրանզակցիաները, հաշվեկշիռը եւ փոխանցումը»:Վճարումների խթանումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ X-ը դժվարությունների բախվեց գովազդային եկամուտների ներգրավման հարցում Մասկի կողմից սոցիալական ցանցը գնելուց հետո, որն այն ժամանակ հայտնի էր Twitter անվան տակ։ Իսկ արդեն այս շաբաթ ընկերությունը հակամենաշնորհային հայց է ներկայացրել գովազդային խմբերի դեմ՝ «բոյկոտի» պատճառով։Նշվում է նաեւ, որ անցած շաբաթ X Payments-ը դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա է ստացել թվով 33-րդ նահանգում՝ Հյուսիսային Դակոտայում։Մասկի հավակնությունները դուրս են գալիս վճարումների շրջանակից. 2023 թվականի հոկտեմբերին աշխատակիցների հետ հեռակոնֆերանսի ժամանակ նա նշել էր. «Երբ ես ասում եմ «վճարումներ», ես իրականում նկատի ունեմ մարդու ամբողջ ֆինանսական կյանքը: Եթե դա վերաբերում է փողին, այն կլինի մեր հարթակում։ Փող կամ արժեթղթեր կամ մեկ այլ բան: Այսպիսով, խոսքը պարզապես ընկերոջը $20 ուղարկելու մասին չէ: Ասածս այն է, որ ձեզ այլեւս բանկային հաշիվ պետք չի գա»:«Ես ցնցված կլինեմ, եթե մենք դա չհասցնենք իրականացնել մինչեւ հաջորդ տարվա ավարտը»,- ասել էր Մասկը աշխատակիցներին:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 13835