Ամիօ բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է դրամով եւ դոլարով պարտատոմսեր

27.08.2024 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամիօ բանկ #պարտատոմսեր
Ամիօ բանկը օգոստոսի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Բանկից հայտնել են, որ դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,000,000,000 ՀՀ դրամ, որը ներառում է 50,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամուտը կազմում է 9.75%:

Դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10,000,000 ԱՄՆ դոլար, որը ներառում է 100,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամուտը կազմում է 4.75%:

Եվ դրամային, եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումը կիրականացվի կիսամյակային պարբերականությամբ, շրջանառության ժամկետը 30 ամիս է, մարման ամսաթիվն է՝ 21.02.2027թ.: Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մինչեւ 21.11.2024թ. ներառյալ:

«Պարտատոմսերը շահավետ եւ ապահով ֆինանսական գործիքներ են, որոնք նույնպես երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker): ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Պարտատոմսերը հեշտությամբ կարող եք ձեռք բերել նաեւ առցանց՝ մի քանի հպումով, առանց բանկի մասնաճյուղ այցելելու: AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնում մուտք գործեք «Պարտատոմսի ձեռքբերում» էջ, ընտրեք պարտատոմսերի արժույթն ու քանակը եւ հետեւեք հրահանգներին։

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 10.04.2024թ. թիվ 1/124 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW