4․165․643 դրամ՝ SIA Հայաստանին․ Արեն Մեհրաբյան հիմնադրամը՝ Մի դրամի ուժի օգոստոսի շահառու

07.08.2024 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #Մի դրամի ուժը
4․165․643 դրամ․ սա «Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա արդյունքն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է Impact Hub Yerevan-ի՝ մեր երկրում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։

IDBank եւ Իդրամ ընկերություններից տեղեկացնում են, որ օգոստոսի շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն է՝ հիդրոպոնիկ համակարգերի միջոցով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի արդիականացմանն ու հզորացմանն ուղղված ծրագրով։

IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցման եւ ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հետ սա «Մի դրամի ուժի» թվով երկրորդ համագործակցությունն է։

«Հատկանշական է, որ մեր նախորդ համագործակցությամբ նպաստել էինք Արեն Մեհրաբյան հիմնադրամի կրթական ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքն է նաեւ ներկայիս ծրագիրը։ Այսինքն՝ այն տղաները, որոնք մասնակցել էին հիմնադրամի կրթական դասընթացներին, ստացել աշխատանք, այսօր արտադրում են հիդրոպոնիկ սարքավորումներ, որոնք իրենց հերթին Նոյեմբերյանում ծառայելու են համայնքային զարգացմանն ու կենսական նշանակության խնդիրներ են լուծելու․ հայտնի է, որ այս տարածքներում գյուղացին արոտավայրի խնդիր ունի։ Այս ծրագրով մեկ տարվա ընթացքում հսկայական ներդրում կիրականացվի, եւ մենք ուրախ ենք, որ մի դրամի ուժը հենց այս ծրագրին է ուղղվելու», - նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Հայաստանի գյուղական համայնքներում հիդրոպոնիկ համակարգերի ներդրումը կնպաստի ոչ միայն կայուն գյուղատնտեսությանն ու համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, այլեւ կխթանի մարդկանց մտածելակերպի փոփոխմանը՝ ստեղծելով էժան, որակով, էկոլոգիապես մաքուր, շահութաբեր գյուղատնտեսական մթերք։ Այս ծրագիրն ուղղված է նաեւ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։ «Մի դրամի ուժի» հետ այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում իրագործել մեր հայրենիքի համար կարեւոր եւս մեկ ծրագիր», - ասել է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Սաթիկ Նաիրյանը։

««Մի դրամի ուժի» բարի գործերին միանալու համար շատ բան անելու կարիք չկա․ ընդամենը կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ Բանկի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի եւ նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 22․000 վաճառակետերում՝ ակնթարթային կերպով կատարելով Ձեր ֆինանսական գործարքները»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 12319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW