MUFG-ն $393 միլիոն դոլարով գնել է ֆիլիպինյան ֆինտեխի բաժնեմասը

02.08.2024 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
# Mitsubishi UFJ Financial Group #GCash
Ճապոնական Mitsubishi UFJ Financial Group Inc. (MUFG) $393 մլն դոլարով ձեռք է բերել ֆիլիպինյան GCash ֆինտեխ ընկերության բաժնետոմսերի 8%-ը:

Գործարքի շնորհիվ ֆիլիպինյան առաջատար ֆինտեխ ընկերության գնահատումը հասել է $5 միլիարդի:

MUFG-ն մշտապես ուսումնասիրում է ներդրումներ կատարելու հնարավորությունները Ասիայի զարգացող շուկաներում թվային ստարտափներում, որտեղ կան հսկայական թվով պոտենցիալ հաճախորդներ, որոնք ներգրավված չեն
ավանդական բանկերի կողմից:

Bloomberg-ը նշում է, որ Ֆիլիպիններում թվային վճարումների բուռն աճ է նկատվում։

Gcash-ը մոտ 94 միլիոն օգտատեր ունի 112 միլիոնանոց երկրում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15511

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW