Վրաստանում լիցենզիա է ստացել երրորդ թվային բանկը

18.12.2023 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Pave Georgia #Վրաստան #թվային բանկ #լիցենզիա
Pave Georgia-ն դարձել է երրորդ թվային բանկը, որը լիցենզիա է ստացել Վրաստանում:

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ Pave Georgia-ի հիմնադիր բաժնետերերը «ֆինանսական ոլորտում միջազգային նշանակալի փորձ ունեն»։

«Տարբեր ժամանակներում նրանք աշխատել են այնպիսի ընկերություններում եւ կազմակերպություններում, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Monzo Bank-ը, HSBC-ն, Carta Worldwide-ը, Big Pay-ը, BT Group-ը: Բացի այդ, նրանք գործնական հարաբերություններ ունեն այնպիսի խոշոր եւ հայտնի հիմնադրամների հետ, ինչպիսիք են Quona Capital-ը, FT Partners-ը, BR Capital-ը, w3.Fund-ը»,- ասված է Ազգային բանկի հաղորդագրությունում։

Լիցենզիա ստանալուց հետո 7 ամսվա ընթացքում նոր թվային բանկը կգործի թեստային ռեժիմով։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15346

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW