«Ամիօ էրա բարեգործական ծրագիրը ներդրում է Հայաստանի ապագայի մեջ». ամփոփվել է 3-րդ փուլը
27.08.2024 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /





Ոգեշնչող ելույթներից մինչեւ մոտիվացնող բիզնես խաղ, աշխույժ Ֆորդ բոյարդ մրցույթ խաղ, որի հաղթող թիմի մրցանակն Ամիօ բանկի գոլդ քարտերն են:
«800 մասնակից ենք ունեցել այս ծրագրին, եւ այսօր այստեղ են 94-ը: Դուք այստեղ եք Ձեր գիտելիքների եւ ունակության շնորհիվ, սա Ձեր աշխատանքի արդյունքն է: Վստահ եմ, որ տարիներ անց ուսանողական տարիները հիշելիս, այս օրը կլինի այն օրերի շարքում, որն անպայման կհիշեք, կպատմեք Ձեր երեխաներին, թոռներին եւ գործընկերներին: Շնորհակալություն մասնակցության համար, դուք Ամիօ էրա ծրագիրը դարձրեցիք հետաքրքիր եւ բացառիկ: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ եւ հիշեք, որ իրականում հաղթել եք դուք բոլորդ, այլ ոչ թե 25 հոգի»,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը:
Բանկից հայտնել են, որ Ամիօ ժամանակաշրջան ծրագիրը ոգեւորել էր ոչ միայն ուսանողներին, այլեւ՝ բանկի ամբողջ անձնակազմին, քանի որ այս մասշտաբային նախաձեռնությունը շատ է սիրվել նաեւ բանկի կողմից:
«Խոսենք Ամիօ էրայի պատմության մասին, այն ծնվել է բավականին պարզ: Մեր բաժնետերերը ցանկացել են ներդրում կատարել Հայաստանի ապագայի մեջ: Մենք բոլորս հավատում ենք Հայաստանի ապագային, մենք հավատում ենք, որ այդ ապագան լուսավոր է, խաղաղ, բարի եւ ստեղծագործական: Սա մեր առաջին փոքրիկ քայլն է, եւ մենք լիահույս ենք, որ մեր ծրագիրը կլինի շարունակական: Շնորհակալ ենք բոլորիդ»,- ասել է Ամիօ բանկի Գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույը:
Միջոցառման ընթացքում կազմակերպված բիզնես խաղի արդյունքների հիման վրա էլ ընտրվելու են 25 հաղթողները: Գնահատվելու են ուսանողների կողմից բիզնես խաղի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը, խնդիրներին լուծումներ տալու, ինչպես նաեւ թիմային աշխատելու ունակությունները:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: