IDBank-ը, Idram-ը եւ Impact Hub-ը մեկնարկում են SIA Armenia ինկուբացիոն ծրագիրը
09.08.2024 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /


Ընտրվել է տասը նորարարական թիմ՝ մասնակցելու ինտենսիվ բութքեմփին, որն ուղղված է սոցիալական հրատապ խնդիրների լուծումների մշակմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Idram-ի եւ IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ. ընկերությունների նախաձեռնության շրջանակում ծրագրին փոխանցվել է 4,165,643 դրամ։
Ինկուբացիոն ծրագիրը սկսնակ սոցիալական ձեռներեցներին կտրամադրի գործիքներ, մենտորություն եւ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնես գաղափարները բարելավելու եւ նշանակալի ազդեցություն ունենալու համար:
«Մենք ուրախ ենք աջակցել «Social Impact Award Armenia» ինկուբացիոն ծրագրին: Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է նորարարությանը եւ կայուն զարգացմանը նպաստելու մեր հանձնառությանը», - ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։
Այս տարի մոտ 30 դիմումից ընտրվել է հետեւյալ տասը բացառիկ գաղափարը՝ մասնակցելու ինկուբացիոն ծրագրին. ElectRoads, Physmath Academy, Organic, Green Cloud, Cafe-Flower Shop, ReTyre Design, Axunik, Aquaponic Greenhouses for Community Development, BrainBox Residence եւ Astronomy for All:
«Սոցիալական ձեռներեցությունը կայուն մեխանիզմ է սոցիալական խնդիրների լուծման համար, եւ երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռներեցության մեջ երաշխավորում է նորարարությունն այս ոլորտում», - ասել է Impact Hub Yerevan-ի տնօրեն Գեւորգ Պողոսյանը:
Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Idram-ի եւ IDBank-ի բարի կամքի դեսպան՝ բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածի, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաեւ ընկերության տերմինալների միջոցով:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: