Բանկային համակարգում արձանագրվել է ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ

19.01.2024 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկային համակարգ #ակտիվ #կապիտալի աճ
Հայաստանյան բանկերը 2023թ. չորրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 9.3%-ով, պարտավորությունները՝ 8.7%-ով, կապիտալը՝ 12.7%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2023թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. չորրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 9.3%-ով՝ կազմելով 9 193.74 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 5% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 634.18 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 12.6% աճ եւ հասնելով 1 409.58 մլրդ դրամ ցուցանիշի:

Առաջատար հնգյակում են նաեւ Ամիօ Բանկը՝ 830.46 մլրդ դրամ (0.1% անկում), Ակբա բանկը՝ 783.5 մլրդ դրամ (17.6% աճ) եւ Ինեկոբանկը՝ 591․45 մլրդ դրամ (11.1 % աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2023թ. չորրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 8.7%-ով՝ կազմելով 7 709.8 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2023թ. չորրորդ եռամսյակում աճել են 2.2%-ով՝ կազմելով 1 442.82 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 213.79 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 12.4% աճ: Վերջիններիս հաջորդում են Ամիօ Բանկը՝ 673.96 մլրդ դրամ (0.5% աճ), Ակբա բանկը՝ 650.21 մլրդ դրամ (17.1% աճ) եւ Ինեկոբանկը՝ 498.76 մլրդ դրամ (9.4% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 12.7%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 483.95 մլրդ դրամ ցուցանիշ:

Կապիտալի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է՝ 195.79 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.8%։

Երկրորդն Արդշինբանկն է՝ 191.35 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է շուրջ 31.5%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ամիօ Բանկը՝ 156.5 մլրդ դրամ (2.7% անկում), Ակբա բանկը՝ 133.3 մլրդ դրամ (20.1% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 92.69 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 21.3% աճով:

Նշենք, որ 2023թ. չորրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկին բաժին է ընկել համակարգի ակտիվների 57.1%-ը, պարտավորությունների 58.1%-ը եւ կապիտալի 51.9%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023թ. չորրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2022թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 3581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai