Ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսից

30.11.2023 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Նոյեմբերի 27-ին Երեւանի Մարիոթ հյուրանոցի «Էրատո թագուհի» սրահում Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բաց դռների օրն էր: Բրիտանական առաջնակարգ կրթությամբ հետաքրքրված հայ դիմորդներին ներկայացվել են բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերը, փաստաթղթերի ընդունման պայմաններն ու կրթաթոշակ ստանալու հնարավորությունները:

Ինչպե՞ս ընտրել համալսարանը

Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի արտասահմանյան ուսանողների ընդունելության գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը պոտենցիալ դիմորդների հետ հանդիպման ժամանակ խոսել է լավ համալսարանում ուսանելու կարեւորության մասին:


«Դիմորդներին, հաճախ հարցնում եմ՝ իսկ ի՞նչ է լավ համալսարանը: Նրանք հիմնականում պատասխանում են, որ լավ համալսարանն այն է, որը լավ գիտելիք է տալիս: Այս դարում գիտելիքը հասանելի է համացանցի միջոցով, իսկ եթե դիպլոմ է պետք, այն եւս կարելի է գնել համացանցում: Իրականում լավ համալսարանն այն է, որը կերտում է անկախ անհատներ, սովորեցնում՝ ինչպես ստանալ տեղեկատվություն տարբեր աղբյուրներից, համեմատել, հակադրել, վերլուծել եւ եզրակացություններ անել»,- նշել է նա:

Գրեգորի Դիկեոսը

Աշխարհում առաջատար բրիտանական մի շարք համալսարաններ Բրեքզիթից հետո անհասանելի դարձան Միացյալ Թագավորությունից դուրս գտնվող դիմորներից շատերի համար՝ չափազանց բարձր վարձավճարների պատճառով: Այդուհանդերձ, բրիտանական բարձրորակ կրթություն ստանալ հնարավոր է նաեւ Միացյալ Թագավորության սահմաններից դուրս, օրինակ՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ում, որը տեղակայված է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

«Համալսարան ընտրելիս կարեւոր է ուշադրություն դարձնել դրա վարկանշին, որովհետեւ հետագա կարիերայում այն մեծ դեր է ունենալու: Բարձր վարկանշով համալսարանները, որպես կանոն, ամենաթանկ համալսարաններն են, ուստի պետք է հաշվի առնել ինչպես վարձավճարի չափը, այնպես էլ ճանապարհորդական եւ ապրուստի ծախսերը»,- դիմորդներին է ասել Գրեգորի Դիկեոսը:

Գրեգորի Դիկեոսը

Այս չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է CITY College. այստեղ կրթական ծրագիրը հաստատված է Յորքի համալսարանի կողմից, իսկ վերջինս աշխարհի լավագույն համալսարանների ցանկում է եւ հանդիսանում է Russell Group-ի անդամ: Կամպուսի շրջանավարտը ստանում է նույն վկայականը, ինչ այն ուսանողները, որոնք սովորել են Յորքում, ու նույն կերպ համարվում է Յորքի համալսարանի շրջանավարտ:

Միեւնույն ժամանակ, Հունաստանում ապրելը հատկապես հայ ուսանողների համար անհամեմատ հարմարավետ է:


«Հայ եւ հույն ժողովուրդները համանման աշխարհայացք ունեն, քանի որ աշխարհի երկու հնագույն ազգերն են: Սալոնիկը միանգամայն անվտանգ քաղաք է, ապրելու պայմանները մատչելի են, ճանապարհորդական ծախսերը՝ եւս, իսկ հայ դիմորդների համար համալսարանն առաջարկում է կրթաթոշակներ»,- նշել է Գրեգորի Դիկեոսը:

Ինչպես ստանալ կրթաթոշակ

2024-25 ուսումնական տարվա համար հայաստանյան դիմորդներին տրամադրվելու են ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ բակալավրիատի ծրագրերի համար եւ մասնակի կրթաթոշակներ մագիստրատուրայի ծրագրերի համար: Կրթաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է մասնակցել «Why I would like to study for a Top British degree in Thessaloniki Greece» թեմայով էսսեների մրցույթին, որից հետո անցնել հարցազրույց:

«Էսսեների մրցույթով նախորդ տարի առաջին անգամ համալսարանը հայտարարեց մեկ ամբողջական եւ մի քանի մասնակի կրթաթոշակներ: Քանի որ փորձը հաջող էր, հայ ուսանողներն էլ առանձնանում են իրենց առաջադիմությամբ, որոշեցինք այս տարի կրկնել եւ նորից հայտարարել մրցույթ՝ համալսարանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ավելացնելով տրամադրվող կրթաթոշակների քանակը»,- նշել է CITY College-ի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի եւ Վրաստանի ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը:

Լիլիթ Շահզադեյանը

Էսսեն պետք է գրել անգլերենով 300 բառի շրջանակում եւ ուղարկել այն armenia@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին`«subject» բաժնում նշելով «Application for Bachelor's Scholarship»: Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է, իսկ արդյունքները կհայտարարվեն գալիք տարվա հունվարի սկզբին:

Առաջարկվող կրթական ծրագրեր

Բակալավրի ուսանողներին Յորքի համալսարանի եվրոպական կամպուսն առաջարկում է հետեւյալ կրթական ծրագրերը՝ հաշվապահություն եւ ֆինանսներ, կառավարում, մարքեթինգ, հյուրընկալության կառավարում, ընդհանուր համակարգչային գիտություն, արհեստական բանականություն եւ տվյալագիտություն, բիզնես ինֆորմատիկա, ցանցային տեխնոլոգիաներ, հոգեբանություն, անգլերեն լեզվաբանություն եւ գրականություն, հաղորդակցություն եւ թվային մեդիա:


Մագիստրատուրայի դիմորդների համար առկա են հետեւյալ ծրագրերը՝ բիզնես վերլուծություն եւ որոշումների գիտություն, թվային մարքեթինգ եւ սոցիալական մեդիա, ֆինանսներ եւ ռիսկերի կառավարում, ընդհանուր կառավարում, զբոսաշրջության եւ հյուրընկալության կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, լոգիստիկա եւ մատակարարման շղթայի կառավարում, մարքեթինգ, գովազդ եւ հանրային կապեր, նեյրոմարքեթինգ, առաքում, նավահանգիստների կառավարում եւ լոգիստիկա:


«Վարձավճարի մեծ զեղչեր ուսանողները կարող են ստանալ նաեւ ընդունելության առաջին փուլով դիմելու պարագայում՝ փաստաթղթերը ներկայացնելով մինչեւ մարտի 31-ը: Երկրորդ եւ երրորդ փուլերի պարագայում եւս կլինեն զեղչեր, սակայն ավելի ցածր»,- ասել է Լիլիթ Շահզադեյանը:

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 4610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai