Իդրամը բոլորի համար է. Idram Junior-ի պատանի օգտատերերը ներկա են եղել ՀՖՖ-ի բաց մարզմանը

28.11.2023 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզումը։ Այս անգամ մարզմանը ներկա էին հավաքականի պատանի երկրպագուները, որոնք միանգամից գրավեցին մեր ուշադրությունը։ Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչպես են հայտնվել այդտեղ․ ասացին, որ Idram Junior հավելվածով կատարել են վճարումներ ու դարձել խաղարկության հաղթող։

Հաղթող պատանիներից երեքը Banks.am-ի հետ զրույցում կիսվել են բաց մարզումից ստացած տպավորություններով եւ Idram Junior-ից օգտվելու իրենց փորձով:

9-ամյա Էրիկ Բաբաջանյանի համար հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելն իսկական տոն է եղել:

«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, արդեն 3 տարի է ֆուտբոլի եմ գնում: Շատ ուրախացա, երբ իմացա Idram Junior-ի խաղարկության մասին, մասնակցեցի ու հաղթեցի: Բաց մարզմանը տեսա մեր հավաքականի մարզվող բոլոր ֆուտբոլիստներին: Նրանք խորհուրդ տվեցին՝ եթե ուզում եմ լավ ֆուտբոլիստ դառնամ եւ արդյունքի հասնեմ, պետք է շատ աշխատեմ, շատ մարզվեմ: Երբ տեսա, թե նրանք ինչպիսի փոխանցումներ էին կատարում, ինչպես էին հարվածում, հասկացա, որ նույն ձեւ պետք է խաղամ», - պատմում է Էրիկը:

Էրիկ Բաբաջանյանը եւ Նաիր Թիկնիզյանը

Էրիկին տպավորել էր ոչ միայն հավաքականի անդամների հանդիպումը, այլեւ Idram Junior-ից ստացած մյուս նվերները:

«Idram Junior-ից նվերներով պայուսակ ստացանք, «Երեւան պարկ»-ի տոմս եւ մարզաշապիկ: Մեր հավաքականի 9 խաղացող ստորագրեց իմ մարզաշապիկին»,- ոգեւորությունն է կիսում նա:

Էրիկն ասում է, որ Idram Junior սկսել է օգտագործել իր ծննդյան օրից՝ այս տարվա փետրվարի 17-ից, որը համընկում է Idram Junior-ի ծննդյան օրվա հետ. «Մեծ եղբայրս ասաց, որ նման հավելված կա, իմ հեռախոսի մեջ կակտիվացնի եւ կօգտագործեմ: Համարյա ամեն օր օգտվում եմ հավելվածից, երբ դասերից հետո սուպերմարկետից ինչ-որ բան եմ գնում, շատ հարմար է, սքանավորում եմ QR կոդը եւ վերջ: Միշտ կարող եմ գնում կատարել Junior-ով, եթե անգամ այդ պահին գումար չկա, ծնողներս փոխանցում են»:


Հաղթողներից 12-ամյա Արեգ Աբրահամյանն էլ հայրիկից է իմացել խաղարկության մասին եւ որոշել մասնակցել:

«Ես երազում էի մեր հավաքականի ֆուտբոլիստներին մոտիկից տեսնել: Ուելսի հետ խաղից մի քանի օր առաջ հանդիպեցինք նրանց: Մոտ մեկուկես ժամ ներկա էինք բաց մարզմանը: Վերջին պահն ինձ համար ամենահետաքրքիրն էր, այնպես էին խաղում, որ երբեք չէի տեսել: Իսկ ամենավերջում Idram Junior-ից նվերներ ստացանք», - պատմում է Արեգը:

Արեգ Աբրահամյանը, Ալեքսանդր Պետրակովն ու Վահան Բիչախչյանը

Արեգն ասում է, որ խաղարկությանը մասնակցելու պայմաններից մեկը Idram Junior-ով վճարում կատարելն էր, ինչը ինքը գրեթե ամեն օր անում է դասերի ավարտին. «Մեր դպրոցի կողքի խանութից միշտ ինչ-որ համեղ բան եմ գնում եւ հավելվածով վճարում: Շատ հեշտ ու հարմար է այն օգտագործել, եթե Junior-ի վրա գումար չեմ ունենում, քույրս կամ հայրս հենց այդ պահին կարողանում են գումար փոխանցել: Ինձ շատ է դուր գալիս նաեւ հավելվածի ձեւը, քանի որ կարողանում եմ Junior-ում ավատար դնել»:

Ի տարբերություն տղաների՝ 10-ամյա Մարիամ Մուրադյանն առաջին անգամը չէ, որ հաղթում է Idram Junior-ի կազմակերպած մրցույթներում:

«Արդեն երկրորդ անգամն է, որ Idram Junior-ի մրցույթում հաղթում եմ: Երբ ինստագրամի հրապարակումը տեսա մրցույթի մասին, այդ ժամանակ պարապմունքի էի գնում, պարապմունքից դուրս գալուց մտա խանութ եւ իմ Idram Junior-ով գնում արեցի: Սպասում էի, որ էլի հաղթելու եմ: Չնայած ֆուտբոլին այդքան էլ չեմ հետեւում, բայց երբ մարզումը նայեցի, մի տեսակ սկսեցի սիրել այդ խաղը: Արդեն կհետեւեմ մեր հավաքականի խաղերին, քանի որ ճանաչեցի խաղացողներին»,- ասում է Մարիամը:

Մարիամ Մուրադյանը՝ ձախից երկրորդը

Մարիամն Idram Junior-ի առաջին օգտատերերից է եւ արդեն հասցրել է հավելվածով «վարակել» նաեւ մյուս ընկերներին:

«Իմ ամեն գնումից մայրիկս նամակ է ստանում, թե որտեղից գնումներ կատարեցի եւ որքան գումար վճարեցի դրա համար: Բացի այդ՝ իմ Idram Junior-ով կարողանում եմ նաեւ հեռախոսահամարս լիցքավորել: Սովորել եմ ճիշտ ծախսել եւ խնայել, գիտեմ նաեւ, որ իմ կատարած վճարումներից գումար է ուղղվում է բարեգործության՝ «Մի դրամիկի ուժը» նախաձեռնությանը», - կիսվում է Մարիամը:

IDBank-ի եւ Իդրամի նպատակն է անհպում վճարումները հասանելի դարձնել բոլորին․ ընկերությունները պնդում են՝ Իդրամը բոլորի համար է: Հենց այդ նպատակով էլ այս տարի նրանք գործարկեցին Հայաստանում առաջին պատանեկան ֆինանսական հավելվածը՝ Idram Junior-ը, 8-14 տարեկան օգտատերերի համար։ Այն երեխաներին հնարավորություն է տալիս անկանխիկ գումար ունենալ եւ անհպում վճարումներ կատարել, սովորել ճիշտ կառավարել ֆինանսները, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործարքները։

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 2666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai