Hard Rock Café Yerevan-ը պատրաստ է ամանորյա ամենատարբեր կորպորատիվ երեկույթներին

24.11.2023 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Շարունակելով նախորդ տարվա հաջողված փորձը՝ Երեւանի Hard Rock Cafe-ի թիմն արդեն սկսել է ամանորյա կորպորատիվ միջոցառումների կազմակերպման աշխատանքները: «Food Republic» ընկերությունների խմբի մարքեթինգի գծով տնօրեն Էլինա Սահակյանը Banks.am-ին պատմել է սրճարանի այս տարվա ճկուն առաջարկների մասին:

Պաշտոնական երեկույթներից՝ կոկտեյլային փարթիներ

«Hard Rock Cafe»-ի առանձնահատկությունները թույլ են տալիս չափազանց ճկուն գտնվել՝ իրականություն դարձնելով ցանկացած հաճախորդի պատկերացումները:

«Ի սկզբանե, «Hard Rock Cafe»-ի տարածքը նախագծվել եւ կահավորվել է այնպես, որպեսզի այն հեշտ լինի կերպարանափոխել տարբեր ոճի միջոցառումների համար: Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ շատ կարճ ժամանակի ընթացքում թիմը կարողանում է ամբողջապես փոխակերպել տարածքը՝ համապատասխանեցնելով այն իրարից ծայրահեղ տարբեր ոճի միջոցառումների՝ պաշտոնական եւ մրցանակաբաշխությամբ երեկույթից մինչեւ ընդարձակ պարահրապարակով կոկտեյլային փարթիներ»,- ասել է Էլինա Սահակյանը:


Նախորդ տարի «Hard Rock Cafe»-ում իրենց ամանորյա միջոցառումները նշել են մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Volo»-ն, «Disqo»-ն, «MasterCard»-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ այլն: Սրճարանը կարողանում է միաժամանակ սպասարկել ավելի քան 200 հյուրի՝ նստած ձեւաչափով ընդունելության, եւ մինչեւ 700 հյուրի՝ կոկտեյլային ձեւաչափով միջոցառման պարագայում:


«Ճկուն առաջարկ ունենք ոչ միայն խոշոր կազմակերպությունների, այլեւ փոքր կազմակերպությունների համար: Տարածքը թույլ է տալիս միանգամից ընդունել մինչեւ հինգ 20-40 հոգանոց խմբերի՝ յուրաքանչյուրին տրամադրելով առանձին հարմարավետ անկյուն եւ հնարավորություն տալով կիսելու ընդարձակ պարահրապարակը, բարձրորակ երաժշտությունն ու ընդհանուր տոնական տրամադրությունը»,- նշել է Էլինա Սահակյանը:


Յուրաքանչյուր ընկերություն կարող է սեփական բրենդին համապատասխան լրացնել սրճարանի տոնական ձեւավորումը՝ կատարելով Photo Zone-ի, Welcome Zone-ի եւ այլ գոտիների դիզայնն ու կահավորումը:

Ճկուն ճաշացանկ,  բարձրորակ երաժշտություն և հուշանվերներ

Տարածքին իր ճկունությամբ չի զիջում նաեւ սրճարանի ճաշացանկը: Այն եւս կարող է միանգամայն փոխվել. ամեն միջոցառման համար մշակվում է դրան համապատասխան ճաշացանկ:


«Ճաշացանկը բազմազան է, ուստի մեզ մոտ իրենց համար նախընտրելի ուտեստներ կարող են գտնել թե´ բուսակերները, թե´ մսամթերք նախընտրող մարդիկ:

Եթե կազմակերպությունը մեզ տեղեկացնում է, որ ունեն բուսակեր կամ որոշ տեսակի սննդի նկատմամբ ալերգիկ աշխատակիցներ, ուտեստները մատուցում ենք համապատասխան նշումներով, որպեսզի հյուրերն օգտվելիս իմանան՝ արդյոք կարող են համտեսել տվյալ ուտեստը, թե ոչ»,- պատմել է Էլինա Սահակյանը:


«Hard Rock Cafe»-ն առանձնանում է նաեւ իր երաժշտության բացառիկ որակով, քանի որ այնտեղ ներդրված են աուդիո և ակուստիկ լավագույն համակարգերը: Սրճարանի ռեզիդենտ բենդը՝ «NU COLOR»-ը պատրաստ է կորպորատիվ միջոցառման հյուրերին ապահովել իրենց նախընտրած երաժշտությամբ: Մյուս կողմից, եթե հաճախորդը ցանկանում է այլ խմբի կամ արտիստի հրավիրել, սրճարանը սիրով պատրաստ է նորից ապահովել բարձրորակ հնչողությունը:


«Դեկտեմբեր ամսին շատ համերգներ ենք նախատեսում, որպեսզի կարողանանք գոհացնել նաեւ մեր մշտական հաճախորդներին: Կորպորատիվ միջոցառումների օրերին էլ ցերեկային ժամերին սրճարանը շարունակելու է սպասարկել իր հաճախորդներին սովորական ռեժիմով»,- նշել է Էլինա Սահակյանը:


Շատ ընկերություններ սիրում են իրենց միջոցառումների ընթացքում աշխատակիցներին մրցանակներ շնորհել, որի համար, հաճախ, ընտրում են «Hard Rock Shop»-ի բրենդային հուշանվերներից: Հյուրերի շրջանում ամենասիրված նվերը «Hurricane» գավաթն է: Հաճախ, ընկերություններն իրենց աշխատակիցներին նվիրում են նաեւ «voucher»-ներ՝ «Hard Rock Cafe»-ից օգտվելու համար:

«Hard Rock»-ում երեւակայությունը դառնում է իրականություն

Սրճարանի թիմն ունեցել է ամենատարբեր «փորձությունները»՝ սկսած տարածքը նկարահանման հրապարակ վերածելուց մինչեւ կարաոկեի հնարավորությունների ապահովում, որպեսզի հյուրերի երեկոն լինի այնպիսին, ինչպիսին նրանք են պատկերացնում:


Սրճարանի մենեջեր Անի Սիմոնյանի խոսքով՝ հաճախորդին երբեք «ոչ» չեն ասում, փոխարենը՝ ամեն ինչ հնարավոր են դարձնում. «Անգամ եթե դուք ցանկանում եք կոկորդիլոսի արցունքներից պատրաստված օրիգինալ «Signature Cocktail», դա եւս հնարավոր է մեզ մոտ»,- կես կատակ, բայց նաեւ կես լուրջ, ասում է Անին:

«Hard Rock Cafe»-ն կորպորատիվ միջոցառումներ իրականացնելու է մինչև դեկտեմբերի 30-ը, իսկ նոր տարում դրանք շարունակվելու են արդեն հունվարի 2-ից։

Սրճարանում ամանորյա կորպորատիվ միջոցառումների ամրագրումների հոսքն արդեն սկսվել է ինչպես դեկտեմբեր, այնպես էլ հունվար ամսվա համար, ուստի յուրահատուկ առաջարկից օգտվել ցանկացող կազմակերպությունները պետք է շտապեն:

Hard Rock Cafe Yerevan-ում ամրագրումներ կատարելու համար կարող եք զանգահարել 033 50 50 00 հեռախոսահամարով։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 7878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai